Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունն Ախալքալաքում ձերբակալել է քաղաքացի Գեորգի Մխչյանին: Վերջինս մեղադրվում է սեփականության իրավունքի փաստաթղթերի կեղծման մեջ:
Հետաքննության տվյալներով՝ Գեորգի Մխչյանը փաստաթղթերը կեղծել է Ախալքալաքի կենտրոնում գտնվող կենցաղային սպասարկման եռահարկ շինությանը տիրելու նպատակով, որի տարածքը կազմում է 1100 քառակուսի մետր:
Սրա համար Մխչյանին սպառնում է 4-7 տարվա ազատազրկում:










































