Երեկ՝ հունիսի 24-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես Գեղարքունիքի մարզից News.armeniatv.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ժամը 9.30-ի սահմաններում Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի տներից մեկում կրակոց է հնչել:
Դեպքի վայր է մեկնել Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ: Օպերատիվ խումբը նշված գյուղի տներից մեկի խորդանոցում հայտնաբերել է 56-ամյա Մ. Հակոբյանի դիակը՝ որովայնի մասում հրազենային վնասվածքով:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է, իսկ դիակի մոտ հայտնաբերվել է որսորդական հրացան: Հարևանները նաև Գ. Շամշյանին պատմել են, որ ինքնասպանություն գործած տղամարդը եղել է ամուսնացած և ուներ երկու տղա:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գավառի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, որի ընթացքում կպարզվի տեղի ունեցածի հանգամանքները:







































