2013 թ.-ի նախագահական ընտրություններում կոալիցիան կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը: Նա շեշտեց, որ կոալիցիա ասելով՝ ի նկատի ունի նաև ԲՀԿ-ին:
Պատգամավորի խոսքով՝ ԲՀԿ-ն ստորագրել էր հուշագիրը և չի հայտարարել դրանից դուրս գալու մասին, այլ նշել է, որ այլընտրանքային ուժ է. «Հակված եմ կարծելու, որ նրանք կպաշտպանեն Սերժ Սարգսյանին»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































