Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրացական ընդդիմությունը Բաթումի կենտրոնում անցկացրել է «նախազգուշական ակցիա» թուրքական ազդեցության ուժեղացման դեմ:
Պատգամավոր Ջոնդի Բագատուրիան հայտարարել է, որ Աջարիան անհրաժեշտ է մաքրել այն հակավրացական ուժերից, որոնք փորձում են Բաթումում կառուցել Ազիզիե մզկիթը: Բագատուրիան հավելել է, որ այս ակցիայի միջոցով ցանկանում են համախմբել Աջարիայի քաղաքական սպեկտրը և հասարակությանը:
«Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան իր հերթին հայտարարել է, որ Աջարիայում ընթանում է թուրքական էքսպանսիա և ամոթալի է այն, որ հասարակական սննդի կետերում ծածանվում են թուրքական դրոշները:
Ընդդիմադիր առաջնորդները հանրությանը կոչ են արել ևս մեկ անգամ հավաքվել հունիսի 30-ին՝ ժամը 19.00-ին՝ հարկադրելու համար իշխանություններին վերջնականապես հրաժարվել մզկիթի կառուցումից:











































