ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեն սպառնացել է մի խումբ գործարարների դեմ դատական հայց ներկայացնել` Օլիմպիական խաղերի գաղափարով ներշնչված կարելու և գործելու միջոցառումը համարելով հեղինակային իրավունքների խախտում: Այս դեպքը առաջացրել է միլիոնավոր դերձակների և հյուսողների բարկությունը;
Mail Online-ի փոխանցմամբ` Ravelry-ն, որը հյուսողների և գործողների ամենամեծ օնլայն համայնքն է, զգուշացում է ստացել այն բանից հետո, երբ իրենք հայտարարել էին արդեն երրորդ Ravelympiad-ի մասին, որի ընթացքում նրանք իրենց մասնակցությունն են ցուցաբերում Օլիմպիական խաղերին, սակայն` արվեստի միջոցով:
Լոնդոնի կազմակերպչական կոմիտեի վերափոխված օրենքի համաձայն` խումբը ոտնահարել է LOCOG-ի հեղինակային իրավունքները` ցանկանալով ոչ պաշտոնական մասնակցություն ցուցաբերել խաղին:









































