Եգիպտոսի նորընտիր նախագահ Մուհամմեդ Մուրսին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո իր առաջին հանրային ելույթում հայտարարել է, որ հասնելու է այն բոլոր պահանջների կատարմանը, որոնք դրվում էին դեռևս Հոսնի Մուբարաքի ռեժիմի հակառակորդների կողմից:
«Հեղափոխությունը շարունակվում է, քանի դեռ մեր բոլոր նպատակները մնում են չիրագործված, հայտարարել է Մուրսին երկրի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում: «Միասին մենք կավարտենք մեր երթը: Մեր ժողովուրդը շատ երկար է համբերել»,-ասել է երկրի նորընտիր ղեկավարը:
BBC-ի փոխանցմամբ, իր ելույթում Մուրսին գոհաբանել է Ալլահին և շնորհակալություն հայտնել Եգիպտոսի ժողովրդին՝ «իր հաղթանակի համար նվիրաբերված արյան, արցունքների և զոհերի համար»:
Մուհամմեդ Մուրսին խոստացել է լինել բոլոր եգիպտացիների նախագահը «որտեղ էլ, որ նրանք գտնվելու լինեն»: Նա նաև երախտագիտություն է հայտնել նաև երկրի զինվորական ղեկավարությանը:










































