Բանկոգի փողոցներ հունիսի 24-ին, ոստիկանության գնահատմամբ, դուրս են եկել ավելի քան 30 հազար «Կարմիր շապիկիկներ»`միավորված ընդդիմադիր «ժողովրդավարական ճակատ» շարժման ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Այդպիսով ընդդիմադիրները նշել են Սիամական հեղափոխության` 1932-ին Թաիլանդում բացարձակ միապետությանը վերջ տված պետական հեղաշրջման 80-ամյակը: Ինչպես հաղորդում է The Bangkok Post-ը, ցույցի կարգախոսը դարձել է «80 տարի. ժողովրդավարություն մինչև հիմա չկա»: Մի շարք քաղաքական ակտիվիստներ դատապարտել են ակցիան` հայտարարելով, որ «կարմիրշապիկավորները» պատմական իրադարձությունը շահարկում են իրենց նպատակների համար:
«Կարմիրշապիկավորները», նշում է Reuters-ը, պահանջել են փոխել երկրի սահմանադրությունը, որպեսզի նախկին վարչապետ Տակսին Չինավատը կարողանա վերադառնալ Թաիլանդ: Այժմ Չինավատը աքսորում, քանի որ հայրենիքում նրան բանտարկություն է սպառնում:
Սահմանադրության փոփոխությունները մշակել է Յինգլակ Չինավագի`Տակսինի քրոջ կառավարությունը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2011-ից:
Սահմանադրական դատարանն այժմ քննարկում է փոփոխությունների նախագիծը և ուսումնասիրում, թե արդյոք դրանք չե՞ն սպառնում Թաիլանդի պետական կառուցվածքին`սահմանադրական միապետությանը:










































