Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը քննադատել է սիրիական իշխանություններին` «խոր անհանգստություն» հայտնելով Սիրիայի կողմից թուրքական ինքնաթիռին հարվածած միջադեպի առնչությամբ:
«Ես խորապես անհանգստացած եմ սիրիական վարչակարգի գործողություններով, երբ հունիսի 22-ին հարվածել են թուրքական մարտական ինքնաթիռին»,- Reuters-ը մեջբերում է նախարարի խոսքերը:
Նշենք, ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավիթօղլուն հայտարարել էր, որ թուրքական մարտական ինքնաթիռին հարվածել են միջազգային օդային տարածքում, և այն ընկել է Սիրիայի տարածքային ջրերում:










































