Կոտդ’իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան, որ տեղափոխվել է չինական լիգա, ցանկանում է առաջնությունում կատարել այն դերը, որ Բեքհեմը կատարեց MLS-ի համար:
Չնայած Դրոգբան հիանալի մրցաշրջան անցկացրեց և «Չելսի»-ի կազմում դարձավ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության հաղթական գոլի հեղինակ` ապացուցելով, որ դեռևս կարող է հանդես գալ բարձր վարկանիշ ունեցող ակումբներում, նա որոշեց տեղափոխվել Արևելք:
«Ես սիրում եմ սովորել և ուսումնասիրել նոր մշակույթներ: Սա հիանալի փորձ կլինի ինձ համար: Շատերը կարծում են, որ չինական ֆուտբոլն այնքան էլ զարգացած չէ, բայց դա մարտահրավեր է ինձ համար: Երբ Բեքհեմը տեղափոխվեց ԱՄՆ, մտածում էինք, որ դա այդքան էլ լավ որոշում չէ, բայց այն, ինչ նա արեց MLS-ի համար, անհնար է գնահատել: Ցանկանում եմ նույն ազդեցությունն ունենալ չինական առաջնության վրա»,- հայտարարել է Դրոգբան:






































