Սիրիայի կողմից թուրքական ինքնաթիռի կործանումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն պետական TRT հեռուստաալիքի ուղիղ եթերով:
Նրա խոսքով` նախօրեի երեկոյան նա խոսել է 15 երկրների իր գործընկերների հետ, ինչպես նաև ՄԱԿ-ի պետքարտուղարի հետ: Բացի դրանից` Անկարան ՆԱՏՕ-ին կտեղեկացնի իրավիճակի մասին:
Կործանված ինքնաթիռի երկու օդաչուներն էլ դեռ չեն հայտնաբերվել: Նրանց որոնողական աշխատանքները կատարվում են Թուրքիայի և Սիրիայի միացյալ ուժերի կողմից:









































