Փոփ-աստվածուհի Մադոննայի խմբի ութ անդամներ նրան դրել են անհարմար դրության մեջ` Ֆլորենցիայի բարերից մեկում հրաժարվելով վճարել ուրախ ժամանցի համար: Այս մասին գրել է LifeNews-ը:
Երգչուհին, ով մի քանի համերգներ է տվել Իտալիայում, զբաղված է եղել նոր տեսահոլովակի նկարահանմամբ: Մինչ Մադոննան աշխատել է, նրա շքախումբն ուղևորվել է մոտակա բար, որտեղ հաճելի ժամանակ է անցկացրել` խմելով թանկարժեք ալկոհոլային խմիչքներ:
Նրանք հեռացել են բարից` չվճարելով 1.5 հազար դոլար կազմող հաշիվը: Բարի սեփականատեր Ալդո Սետեմբրինին գնացել է հյուրանոց` պահանջելով վճարել գումարը:
Արդյունքում երգչուհու խմբի անդամները կարողացել են հավաքել ընդամենը 1000 դոլար և հանձնել այն բարի սեփականատիրոջը:











































