Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում` գիշերային ակումբի մոտ, տեղի է ունեցել պայթյուն: Զոհերի մասին դեռևս տեղեկատվություն չկա:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը պաշտոնից հեռացրել էր երկրի պաշտպանության նախարարին և ազգային անվտանգության հարցերով խորհրդականին:
Վերջին շաբաթվա ընթացքում Նիգերիայում պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ:
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը:











































