Աֆղանստանի հյուսիսային շրջաններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, քանդվել են նաև մոտ100 բնակելի տներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Բադակշան շրջանում ջրհեղեղից զոհվել էր 13 մարդ: Տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքերով` արդեն չորրորդ օրն է՝ երկրի հյուսիսում շարունակվում են ուժեղ անձրևները:
Ինչպես գործակալությանը հայտնել է աֆղանական մեկ այլ շրջանի` Գոռի ներկայացուցիչները, ջրհեղեղի հետևանքով զոհվել է 24 մարդ, ավերվել հողագործության համար օգտագործվող հարյուրավոր հեկտարների հասնող տարածքներ
Գործակալության փոխանցմամբ` ջրհեղեղից տուժած շրջաններում արդեն զգացվում է սննդամթերքի պակաս:








































