Այսօր` ժամը 15.17-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի բնակչուհի` 1977թ.-ին ծնված Հ.Գևորգյանի տան բակում հսկողությամբ աղբ է այրվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Հ.Գևորգյանն ազդրամիջանցիկ վնասվածքով տեղափոխվել է Արմավիր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:











































