Կիպրոսը հունիսի 26-ին կարող է դիմել Եվրամիությանը՝ ֆինանսական օգնություն ստանալու համար:
Կիպրոսի բանկերը 6 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության կարիք ունեն: Այս մասին հայտնում է «Ֆինմարկետը»` հղում կատարելով Կիպրոսի խոշորագույն Phileleftheros թերթին:
Կիպրոսի իշխանությունները մտադիր են ԵՄ-ից վարկ ստանալու հարցում ուղարկել` անկախ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքից, նկատել է Phileleftheros- ի աղբյուրը:
Alitheia թերթը հունիսի սկզբին հայտնել էր, որ Կիպրոսը դարձյալ դիմել է Ռուսաստանին` խնդրելով տրամադրել 5 մլրդ եվրոյի երկկողմանի վարկ, սակայն ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը ավելի վաղ ժխտել էր Կիպրոսին վարկի տրամադրման փաստը:
Կիպրոսը մինչև հունիսի վերջ պետք է գտնի 1.8 մլրդ եվրո երկրում մեծությամբ երկրորդ Cyprus Popular Bank-ի ռեկապիտալիզացիայի համար: Բանկը ստիպված էր դուրս գրել 2 մլրդ եվրո հունական պարտատոմսերի վերակազմավորման արդյունքում, բացի այդ` հունիսի 15-ից մեծացվում է բանկի կապիտալը:










































