Ճապոնական Sony Corp. ընկերությունը 50 մլրդ իենով (624 մլն դոլար) կարող է ձեռք բերել Olympus Corp.-ի ակցիաների 10%-ը: Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, ընկերությունը պատրաստվում է համաձայնագիր կնքել մինչև հաջորդ ամսվա վերջ:
Panasonic-ը, որը նույնպես հետաքրքրված էր Olympus-ը գնելով, հետ է կանչել իր առաջարկը:
Հունիսի սկզբին Olympus-ը հայտարարել էր, որ պատրաստվում է կրճատել աշխատակիցների հաստիքը և արտադրական գործունեության վերակառուցում իրականացնել՝ կապված ընկերությունում բռնկված սկանդալի հետ: Սկանդալը բռնկվել էր անցյալ տարվա աշնանը, երբ հայտնի դարձավ, որ ընկերության նախկին ղեկավարությունը 1990-ականներին թաքցրել է բաժնետերերից արժեթղթերի անհաջող գործարքներից կրած կորուստները, որպեսզի պահպանեն դրանց բարձր գինը:
Այս տարվա փետրվարին ճապոնական Olympus ընկերության ղեկավար Ցույոսի Կիկուկավան ձերբակալվեց ընկերության ֆինանսական հաշվետվությունը կեղծելու համար: Կիկուկավան հրաժարական էր տվել դեռ հոկտեմբերին՝ սկանդալից հետո: