Izrus-ին տված հարցազրույցում Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը քննադատել է Իրանին. «Իրանի զինանոցում միջուկային ռումբի առկայությունն ուղիղ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև՝ ողջ աշխարհակարգին:
Իրանի ու «Վեցյակի» միջև տեղի ունեցած բանակցությունների հերթական փուլը (հունիսի 18-19, Մոսկվա) ցույց տվեց միջազգային հանրության բացարձակ անկարողությունը՝ լուծելու համար որևէ խնդիր, այդ թվում նաև Իրանի միջուկային ծրագիրը: Իրանը դա հասկանում է:
Դրա համար էլ նա իրեն այդպես հանդուգն է պահում, ակնհայտորեն ժամանակ է ձգում, ձգձգում է բանակցային գործընթացը, շարունակում է իր միջուկային զինանոցի ընդլայնման տեմպերը: Միջազգային հանրությունն ակնհայտ կապիտուլյացիոն դիրքորոշում է որդեգրել Իրանի հարցում, ինչի համար պետք է հետագայում զղջա:
Իսրայելի հանդեպ Իրանից բխող սպառնալիքը միայն տեսական չէ: Մենք տեսել ենք Հնդկաստանում, Թաիլանդում, Ադրբեջանում, Վրաստանում Իրանի կողմից մեր քաղաքացիների և մասնավորապես դիվանագետների նկատմամբ ձեռնարկված մահափորձեր: Այսինքն՝ Իրանը համայն աշխարհում լայնամասշտաբ հարձակում է իրականացնում Իսրայելի քաղաքացիների դեմ:
Իրանական սպառնալիքը զգացվում է նաև հետխորհրդային տիրույթում և մասնավորապես Կենտրոնական Ասիայում ու Հարավային Կովկասում»:









































