«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնապես հայտարարել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Շինջի Կագավայի` «կարմիր սատանաներ»-ի կազմ տեղափոխության մասին:
Տրանսֆերային գործարքի դիմաց վճարված գումարը չի հրապարակվում: 23-ամյա ճապոնացին բժշկական հետազոտություն է անցել, աշխատելու իրավունք է ստացել և 4-ամյա պայմանագիր ստորագրել «Յունայթեդ»-ի ղեկավարների հետ:
«Անգլիայի Պրեմիեր Լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը` մեծագույն ակումբ: Ինձ համար լավ ժամանակներ են եկել: Անհամբեր սպասում եմ թիմի ֆուտբոլիստներին հանդիպելու ու նրանց հետ խաղալու պահին»,-ասել է Կագավան:








































