Հունիսի 23-ին, ժամը 01.12-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Վազ 2107» մակնիշի 26 ՏՕ 386 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Ե. Հարությունյան) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևոր, 1995 թ. ծնված Ս. Դալլաքյանը ոտքի կոտրվածքով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Այս մասին «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ–ը։








































