«Բերդի քաղաքապետարանի շենքի առջև հառնող ցուցանակը ազդարարում է, որ այդտեղ թույլատրվում է կայանել միայն շրջխորհրդի գործկոմի ծառայողական մեքենաներին»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում.
«Ռուսերեն լեզվով ցուցանակը մնացել է խորհրդային տարիներից: Այստեղ կարծես թե Խորհրդային Միությունը դեռ չի փլուզվել, չկա անկախ Հայաստանի Հանրապետությունը,ուր պետական լեզուն հայերենն է»:










































