Արիզոնայում ապրող տղամարդը գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ այն պահից ի վեր, երբ 16 ոտնաչափ երկարություն ունեցող կակտուսն ընկել է նրա վրա:
Mail Online-ը հաղորդում է, որ 40-ամյա Ուիլյամ Մասոնը Յումայում երեքշաբթի օրն աշխատելիս է եղել, երբ հսկայական կակտուսն ընկել է նրա վրա:
Կակտուսի ընկնելու պատճառով տղամարդը մեջքի ու ոտքի կոտրվածքներ է ստացել, և նրա մաշկից կակտուսի 126 փուշ են հանել:







































