Սիրիայի իշխանությունները Թուրքիայից ներողություն են խնդրել այն բանի համար, որ կործանել են թուրքական մարտական ինքնաթիռը:
Ինչպես հաղորդում է Hurriyet թերթը, հղում անելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, թուրքական պաշտոնական աղբյուրը հաստատել է, որ ինքնաթիռին վայր է գցել սիրիական բանակը:
Թուրքական ռազմաօդային ուժերը F-4 ինքնաթիռի ռադարային և ռադիոհաղորդակցման կապը կորցրել էին, երբ այն գտվել էր սիրիական տարածքային ջրերում: Բազմաֆունկցիոնալ կործանիչը թռել էր թուրքական Մալաթիա նահանգի «Էրղաք» բազայից:
Օդաչուները փրկվել են:









































