Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Բաթմանի համալսարանը գիտական հետազոտությունների նախագծի շրջանակներում «մշակութային գույքագրման» աշխատանքներ է իրականացրել 5 շրջաններում, այդ թվում՝ նաև Սասունի շրջանում:
6 ամիս տևած այդ աշխատանքներն իրականացրել է 5 հոգանոց խումբը: Հետազոտության արդյունքում հայտնաբերվել են 350 շինությունների մնացորդներ, որոնք պատկանում են տեղի հայկական ու ասորական մշակույթին: Խոսքը վանքերի, եկեղեցիների, ամրոցների, մզկիթների մասին է:
Հետազոտության մեջ նշված է, որ հայկական ու ասորական մշակույթի այդ տարրերի զգալի մասը տեղաբնակների կողմից գործածվել է գյուղական տներ ու ախոռներ կառուցելիս:








































