Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ տեղական ժամանակով ժամը 20.00-ին Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Բիթլիս-Դիարբեքիր ճանապարհի 30-րդ կիլոմետրանոց հատվածում հարձակվել են հանգուցյալներին փոխադրող շարասյան վրա:
Հարձակման հետևանքով վիրավորվել է 2 գյուղական պահապան: Բացի այդ, PKK-ն առևանգել է 1 զինծառայողի և 2 ուսուցչի ու նրանց տարել դեպի լեռներ:










































