Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում հաշվվում է 1.2 միլիոն թմրամոլ, որոնցից պաշտոնապես գրանցված է 800,000-ը: Այս մասին հայտարարել է Իրանի թմրանյութերի դեմ պայքարի շտաբի գլխավոր տնօրեն Մոհամդե Բաղեր Սաբերի Զաֆերգենդին:
Վերջինիս խոսքերով՝ թմրակախվածությունից բուժումն ընթանում է հոգեբանների և տվյալ ոլորտում այլ մասնագետների հետ աշխատանքներին զուգահեռ: Նա հավելել է, որ պաշտոնապես հաստատված չեն այն դեղամիջոցների արդյունավետությունը, որոնք լայնորեն գովազդվում են արբանյակային հեռուստաալիքներով:
Զաֆերգենդին ընդգծել է, որ թմրակախվածությունից հիվանդի բուժման ժամանակ իրենք գործածում են միայն առողջապահության նախարարության կողմից հաստատված դեղամիջոցները:










































