Օրերս Microsoft կորպորացիայի կողմից ներկայացված iPad- ի մրցակից Surface պլանշետների առաջին խմբաքանակը, որն արդեն վաճառքում է, չի կարողանում բջջային ցանցի միջոցով ինտերնետին միանալ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Միակ հնարավոր միացումը կլինի Wi-Fi-ը։
Բջջային մոդուլը կարող է հայտնվել պլանշետների երկրորդ խմբաքանակում։ Դեռևս հայտնի չէ, այն կապահովի՞ միացում չորրորդ սերնդի բջջային ցանցերին, թե՞ ոչ։
Surface պլանշետները երկու տարբերակով ներկայացվել են հունիսի 18-ին։ Ընկերությունը հաղորդել է, որ մոդելներից մեկն ունի ARM պրոցեսոր, իսկ երկրորդը՝ x86։ Ըստ արևմտյան պարբերականների՝ պլանշետներն արտադրում է թայվանական Pegatron ընկերությունը, որը նաև համագործակցում է Apple-ի հետ։











































