Փետրվարի 6-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետևանքով մահացել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված, շարքային Գևորգ Անդրանիկի Կոտինյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է հետաքննություն: Այս մասին հայտնում են ԼՂ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից։







































