Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Երևան-Մարսել համագործակցությունը 20 տարեկան է

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 20 ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաք: Այցի առաջին օրը` հունիսի 21–ին, Տարոն Մարգարյանը հանդիպել է իր գործընկերոջ` Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով Երևանի քաղաքապետին և նրան ուղեցկող պատվիրակության անդամներին, Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ երկու քաղաքների միջև ձևավորված բարեկամության ակուքները շատ ավելի խորը արմատներ ունեն, քան անցած 20 տարիները: Երևանի և Մարսելի համագործակցությունը դիտարկելով հայ-ֆրանսիական ներկայիս ամուր և ջերմ հարաբերությունների համապատկերում, Մարսելի քաղաքապետն ընդգծել է, որ երկու քաղաքների համագործակցությունը այդ տեսանկյունից ևս պետք է լինի համարժեք և համակողմանիորեն ընդգրկուն: «Վստահեցնում եմ Ձեզ պարոն քաղաքապետ, որ մենք իսկապես բարձր ենք գնահատում մեր քաղաքների միջև հաստատված բարեկամությունն ու համագործակցությունը և կշարունակենք քայլեր ձեռնարկել, որպեսզի այն էլ ավելի ամրապնդվի և նորանոր հաջողություններ արձանագրի»- նշել է Ժան-Կլոդ Գոդենը:

Շնորհակալություն հայտնելով պաշտոնական հրավերի և ջերմ ընդունելության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է Մարսելի քաղաքապետի կողմից Հայաստանին և հայությանն առնչվող հարցերի նկատմամբ մշտապես ցուցաբերվող գործնական հետաքրքրությունը: «Մարսելի և Երևանի 20-ամյա համագործակցությունը ևս մեկ վկայությունն է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության և, եթե հաշվի առնենք նաև ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայերի համար Մարսելի երկրորդ հայրենիք դառնալու հանգամանքը, ապա վստահաբար կարող ենք ասել, որ Մարսելն իրապես մեծ դերակատարում ունի հայ-ֆրանսիական հարաբերությունների ընդլայնաման ու ամրապնդման գործում»,-ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Անդրադառնալով Երևանի և Մարսելի համագործակցության ուղղություններին ու համատեղ իրականացվող ծրագրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու քաղաքների միջև գործակցության առկա ներուժին և զարգացման հեռանկարներին համահունչ՝ ցանկալի է վերանայել համագործակցության համաձայնագիրը. «Այդպիսով մենք կհստակեցնենք փոխգործակցության առաջնահերթություններն ու վստահաբար կապահովենք երկուստեք փոխշահավետ արդյունքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը` առաջարկելով ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կուսումնասիրեն համագործակցության բոլոր առաջարկները:

Երևանի քաղաքապետը Ժան-Կլոդ Գոդենին առաջարկել է նաև Մարսելի քաղաքապետարանի աջակցությամբ ֆրանսիացի գործարարներին ներկայացնել Երևանի ներդրումային դաշտը և առաջարկել նրանց փոխշահավետ ներդրումային ծրագրեր իրականացնել Երևանում։

Նույն օրը Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել ֆրանս–հայկական առևտրաարդյունաբերական պալատի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացնելով Երևանում ներդրումային հնարավորություններն ու բարենպաստ միջավայրը, Տարոն Մարգարյանը նշել է. «Երևանի քաղաքապետարանը որդեգրել է շատ կարևոր մի սկզբունք, ըստ որի մենք բաց ու պատրաստակամ ենք քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի Երևանի զարգացմանը: Հաշվի առնելով, որ Երևանի և Մարսելի փոխգործակցությունը զարգացման ու ընդլայնման բավականաչափ ներուժ ունի, վստահ եմ, որ դուք էլ ավելի ակտիվ մասնակցություն կարող եք ունենալ Երևանի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերում»,- ընդգծել է քաղաքապետը։

Հանդիպմանը ներկա ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդու` Պատրիկ Մալաքյանի հետ զրույցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է նաև, որ ներկայում քննարկվում է Երևանում մեծ կինոռեժիսորի անունով փողոց անվանակոչելու հարցը: Իր և ողջ ընտանիքի անունից շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար, Պատրիկ Մալաքյանը նշել է, որ դա իսկապես մեծ պատիվ է իրենց համար և վստահեցրել է, որ իր հնարավորության սահմաններում աջակցել Երևանում իրականացվող ծրագրերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում