Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը թերևս որդեգրել է «ժամանակ ձգելու» մարտավարություն` կատարման համար տարբեր տեսակի ժամանակատար կարգադրություններ տալով իր վարչակազմին: Դրանով նա մի կողմից ապահովում է գործընթացների որոշակի շարժ, իսկ մյուս կողմից ապահովում իր պաշտոնավարումը մինչև 2011 թ. աշուն, երբ կայանալու են նախագահական ընտրությունները:
Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը, որը հերթական անգամ հիշեցրել է, թե նախագահը նաև հրահանգել է ստեղծել հանձնաժողով, որը կիրականացնի սահմանադրական բարեփոխումներ և այլ իրավական բարեփոխումներ: Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը: