Հայաստանի կառավարությունն այսօր` հունիսի 22-ի նիստում, Էդգար Ղազարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին՝ ցանկանալով բեղմնավոր աշխատանք և հաջողություններ:
Հիշեցնենք, որ մինչ այս Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը:









































