Tuesday, 23 06 2026
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը

Եթե ջուրը էլցանցերին, որը այլ սեփականատեր ունի, նվեր եք տալիս, գյուղացիներին էլ նվեր տվեք. Գ.Ջհանգիրյան

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է Սևանից լրացուցիչ 150 միլիոն խմ ջուր բաց թողնել: Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ներկայացմամբ` այս տարի թեև ձնառատ էր, սակայն անձրևների սակավության և եղանակի միանգամից տաքանալու պատճառով ձնհալը ներծծվել է հողի մեջ, հեղեղներ չեն առաջացել, և ջրամբարները սակավաջուր են:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի խոսքով` Սևան-Հրազդան կասկադը, փաստորեն, նույնպես 150 միլիոն խմ ջուր ավելի է ստանալու, որը համարժեք է 150 հազար տոննա վառելիքի. ջուրը վերածվելու է էլեկտրաէներգիայի, այսինքն` արտադրվելու է էլեկտրաէներգիա:

Բագրատյանի հարցադրմանը, թե ինչ է գանձվելու կասկադից, Անդրեասյանը պատասխանեց` ընդամենը գանձվելու է շահութահարկ:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ բաց թողնված ջուրը լցվելու է Կասպից ծով ու Արաքս, և շատ հնարավոր է, որ գյուղացիների մեծ մասը չկարողանա օգտագործել այն: Պարզ չէ, թե ինչպե՞ս է ապահովվելու ջրի օգտագործման արդյունավետությունը: Ջհանգիրյանը նաև հետաքրքրվեց, թե ինչքան պարտքեր ունեն գյուղացիները օգտագործված ջրի դիմաց:

Ա. Անդրեասյանը նշեց, որ կառավարությունը հատուկ որոշմամբ գարնանային ջրերն անհատույց տրամադրում է գյուղացիներին, իսկ այս տարի հեղեղներ չառաջացան, և ջրամբարներն էլ չլցվեցին:

«Այս ենթակառուցվածքն իսկապես իներցիոն է, բայց անցած տարիների ընթացքում միջին հավաքագրումը հասցրել են 80%-ի, սակայն համակարգը ինքնածախսածածկ չէ և բյուջեից սուբսիդավորում է ստանում: Հավաքագրումները հասել են 4 մլրդ դրամի»,- ասաց կոմիտեի նախագահը` չպատասխանելով, թե ինչքան է պարտքը:

Ջհանգիրյանը կրկնեց իր հարցադրումը և հայտարարեց` եթե ջուրը էլցանցերին, որը այլ սեփականատեր ունի, նվեր եք տալիս, գյուղացիներին էլ նվեր տվեք:

«Այդ համակարգը մերն է: Ինչքան շատ աշխատի, այնքան շատ կվճարի, և կարևոր չէ, թե ով է սեփականատերը: Մի օր կանդրադառնանք դեբիտորական պարտքին, այսօր դեռ այդ մակարդակին չենք հասել, որ այդ հարցը քննարկենք»,- նշեց Անդրեասյանը:

Ի պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարության, թե` արդեն ջուր բաց է թողնվել Սևանից, Անդրեասյանը տեղեկացրեց, որ 100 մլն խմ ջուր է բաց թողնվել:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հանդես եկավ հարցադրմամբ` արդյոք ձկնաբուծարանների անկառավարելի և արտեզյան ջրերի անմխիթար վիճա՞կը չեն պատճառը, որ այսօր ուզում եք դիմել Սևանա լճին, և ինչպե՞ս է, որ Սիսիանի ջրամբարը լցվել է, իսկ Ախուրյանը և մյուսները` ոչ:

Ներկայում ընդմիջում է, որից հետո կշարունակվի հարցի քննարկումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում