Թռչնագրիպի H5N1 վիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել, որի արդյունքում այն օդով կփոխանցվի մարդուց մարդուն: Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, ասվում է նոր հետազոտության մեջ:
Առայժմ այդ վիրուսը չի կարող տարածվել օդակաթիլային ճանապարհով, և դրանով վարակվել կարող են միայն այն մարդիկ, որոնք հաճախակի են շփվում կենդանիների հետ:
Հետազոտողներին հաջողվել է գտնել 5 գենետիկական փոփոխություն, որոնք պետք է տեղի ունենան վիրուսի հետ՝ նախքան այն օդով փոխանցվելու կարողություն ստանա: Դա կարող է հանգեցնել մահացու համաճարակի: Science ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ վիրուսի մուտացիան կարող է տեղի ունենալ կենդանի բնության մեջ:
ԱՄՆ իշխանություններն անարդյունք փորձել են արգելել հոդվածի հրապարակումը՝ վախենալով, որ այն կարող է օգտագործվել ահաբեկչական խմբավորումների կողմից կենսաբանական զենք ստեղծելու համար:





































