Saturday, 13 06 2026
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին

Թրաֆիքյորների մի մասը նախկինում թրաֆիկնիգի ենթարկված մարդիկ են…

«Հայաստանում թրաֆիքինգը (մարդկանց առևտուրը) գոյություն ունի վաղուց: Առաջին անգամ այն ուշադրության է արժանացել 2002 թվականին, երբ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը սկսեց ամբողջ աշխարհում մոնիթորինգի ենթարկել բոլոր այն երկրները, որտեղ հնարավոր էր թրաֆիքինգի երևույթ: Հայաստանը ևս հայտնվեց այդ ցուցակում՝ որպես հետազոտվող երկիր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, Թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի անդամ Արզուման Հարությունյանը:

«Մոնիթորինգի արդյունքում ձևավորված տարեկան զեկույցի հիման վրա երկրները բաժանվեցին երեք խմբի: Առաջին խմբում այն երկրներն են, որտեղ կա թրաֆիքինգ, կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում խնդրին և բավարար չափով միջոցներ է տրամադրում խնդրի վերացման համար: Երկրորդ խմբի երկրներում` ուշադրություն է դարձվում, բայց բավարար չափով միջոցներ չեն տրամադրվում, իսկ երրորդի դեպքում գրեթե ուշադրություն չի դարձվում»,- նշեց ՀԿ նախագահը:

Նրա խոսքերով` մինչև անցյալ տարի Հայաստանը գտնվում էր երրորդ խմբում. «Կառավարության, ՀԿ-ների և միջազգային կառույցների ջանքերով Հայաստանը երրորդ խմբից տեղափոխվեց երկրորդ խումբ: Արդեն հրապարակվել է նաև այս տարվա զեկույցը, որտեղ Հայաստանը դարձյալ երկրորդ խմբում է, չնայած կային նախադրյալներ, որ Հայաստանը կարող էր հայտնվել առաջին խմբում: Հարևան Վրաստանը գտնվում է առաջին խմբում, իսկ Ադրբեջանը`երկրորդ»:

ՀՀ-ում այսօր առկա է թրաֆիկնգի երեք տեսակ. սեռական, աշխատանքային և երեխաների թրաֆիքինգ:

Ըստ ՀՀ ոստիկանության 2011 թվականի տվյալների` ՀՀ-ում հայտնաբերվել է թրաֆիքինգի 13 դեպք:

«Այս թվերը լիարժեք չեն արտացոլում իրական վիճակը: Իրականում այդ դեպքերը ավելին են, բայց հստակ ասել, թե ինչքան են դրանք` հնարավոր չէ, քանի որ երևույթի և՛ որակավորումը, և՛ բացահայտումը շատ դժվար է: Մեր երկրում ավելի շատ աշխատանքային թրաֆիքինգն է տարածված, քան սեռականը, չնայած սկզբում ավելի շատ ուշադրություն էր դարձվում սեռականին: Այսօր արդեն լուրջ աշխատանքներ են տարվում աշխատանքային թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ: Սեռական շահագործման հիմնական երկրներն են Թուրքիան և ԱՄԷ-ն: Բոլորի ջանքերը ուղղելով այդ հանցատեսակի դեմ` շատ արագ հնարավոր եղավ կտրուկ նվազեցնել այն: Այժմ բոլոր կառույցների ուշադրության կենտրոնում է աշխատանքային թրաֆիքինգը: Մեր քաղաքացիները հիմնականում աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկվում Ռուսաստանում,- ասաց Հարությունյանը և հավելեց,- «անձը հաստատող փատաթղթից զրկելը, ազատ տեղաշարժի հնարավորություն չտալը և ստիպելը զբաղվել մի աշխատանքով, որը նա չի ցանկանում կատարել. սրանք այն հատկանիշներն են, որոնցով որակավորվում է թրաֆիքինգը»:

Նա նշեց, որ սեռական շահագործման դեպքում խոցելի խումբ են համարվում 20-30 տարեկան կանայք, իսկ աշխատանքայինի դեպքում` 30-50 տարեկան տղամարդիկ, թեև 60 տարեկան դեպք ևս հայտնաբերվել է. «Դա մարդու ամենաակտիվ տարիքն է, երբ նա ի վիճակի է առավելագույնս իր ուժերը ներդնել աշխատանքի մեջ»:

Թրաֆիքինգը համարվում է անդրազգային հանցատեսակ, քանի որ հանցագործությունը կատարվում է մի քանի երկրներում. «Մասնակից են լինում առնվազն երկու երկիր`ծագման և ընդունող: Այն նաև համարվում է կազմակերպված հանցագործության տեսակ, քանի որ դրանում ներգրավված են լինում մի շարք մարդիկ, երբեմն՝ նաև պետական կառույցների ներկայացուցիչներ: Նրանք կարող են «օգնել» անօրինական սահմանահատումների կամ կեղծ փաստաթղթերի ձեռքբերման ժամանակ: Հայաստանը հիմնականում համարվում է սկզբնաղբյուր կամ տարանցիկ երկիր: Հազվադեպ է լինում, երբ Հայաստանը հանդես է գալիս որպես ընդունող երկիր»:

Մասնագետի հաղորդմամբ՝ մարդը թրաֆիքինգի կարող է ենթարկված լինել և՛ կարճ ժամանակով, և՛ տարիներով. «Վերջերս գրանցվել է դեպք, երբ մարդը 7 տարի կորած է եղել Թաթարստանում, և առողջական վիճակի վատթարացման պատճառով թրաֆիքյորները փողոց են շպրտել նրան՝ առանց փաստաթղթերի: Տեղի իրավապահ մարմինների, պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների շնորհիվ հնարավոր է եղել վերականգնել զոհի փաստաթղթերը և վերադարձնել Հայաստան»:

Նա փաստեց, որ այսօր դեռևս առկա է թրաֆիքինգի սխալ ընկալումը: Մարդիկ այն նույնացնում են մարմնավաճառության հետ և պնդում, որ զոհը լավ էլ գիտի, թե ուր է գնում և ինչ է անելու. «Իրականում թրաֆիքինգի ենթարկված մարդիկ պարզապես զոհեր են, որոնց խաբում են՝ խոստանալով մեկ աշխատանք, բայց օգտագործելով նրանց անելանելի վիճակը և փաստաթղթերի բացակայությունը՝ ստիպում են անել մեկ այլ աշխատանք, որի դիմաց չեն էլ վարձատրում: Շատ դժվար են բացահայտվում թրաֆիքինգի դեպքերը, քանի որ կա վախի գործոնը: Թրաֆիքինգի զոհերը վախենում են թրաֆիքյորների կողմից հետապնդումներից և խուսափում են համագործակցել իրավապահ մարմինների հետ: Այս հանգամանքը շատ է խոչընդոտում դեպքերի բացահայտմանը»:

Զոհերի թիվը հիմնականում կախված է իրազեկվածության մակարդակից: Մեր երկրում բավական շատ խոսվում է այս մասին` սկսած դպրոցներից: Օգտագործվում են իրազեկման բոլոր հնարավոր մեխանիզմները: Դա արվում է թե՛ հասարակական կազմակերպությունների, թե՛ պետական, թե՛ միջազգային կառույցների կողմից: Հայաստանը այն երկրներից է, որը ունի ոչ միայն քրեական օրենսգրքում առաձին հոդված, այլև թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային ծրագիր և զոհի ուղղորդման մեխանիզմ:

Վերջում նա հավելեց, որ թրաֆիքյորների մի մասը նախկինում թրաֆիկնիգի ենթարկված մարդիկ են, որոնք, փոխանակ ամեն ինչ անեն, որպեսզի բացահայտվեն հանցագործությունները, փորձում են իրենց խաթարված ճակատագրի համար վրեժխնդիր լինել մեկ ուրիշին ստրկացնելով. «Այս ուղղությամբ ևս մեծ աշխատանքներ են տարվում: Թրաֆիքինգի զոհերին տեղավորում են հատուկ կացարաններում, որտեղ հոգեբանները, բժիշկները և սոցաշխատողները ամեն ինչ անում են, որպեսզի զոհը կարողանա լիարժեք վերականգնվել և վերաինտեգրվել հասարակությանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում