Եթե դատավորը հաստատի Facebook-ի` կարգավորումը «հովանավորած պատմությունները», սոցիալական ցանցը իր օգտատերերին առավել մեծ վերահսկողություն կտա գովազդային գործիքի նկատմամբ , որի համար օգտագործվում են օգտատերերի նկարները կամ այլ տեղեկատվություն:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ըստ համաձայնագրի` օգտատերերին հնարավորություն է ընձեռվում որոշելու` արդոք իրենք ցանկանո՞ւմ են, որ իրենց մասին որևէ տեղեկատվություն ներկայացվի գովազդում: Սոցիալական ցանցը պետք է օգտատերերին ներկայացնի , թե ինչ են իրենցից ներկայացնում «հովանավորված պատմությունները»:











































