Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի քննարկման օրինական շրջանակներ:
«Կողմերը պահպանում են մեծամտությունը և իշխելու ձգտումը, նրանք պետք է զերծ մնան իրանական ժողովրդի նկատմամբ թշնամանքի դրսևորումներից»,-լրատվամիջոցները մեջբերում են նախագահի խոսքերը:
2010 թվականից Իրանը պաշտոնապես արտադրում է 20 % հարստացված ուրան, ինչը միջազգային հանրության մոտ կասկած է առաջացնում, որ Իրանի միջուկային ծրագիրը ռազմական նպատակներ ունի: «Վեցնյակը» ապարդյուն խնդրում է Իրանին դադարեցնել ուրանի հարստացումը, իսկ վերջերս ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն իրանական «Ֆորդո» գործարանում հայտանբերել են 27 % հարստացված ուրան: Իրանի կառավարությունը հայտարարել է, որ ուրանի այդքան հարստացումը տեխնիկական անսարքությունների հետևանք է:








































