Ուրուգվայը կարող է դառնալ առաջին երկիրն աշխարհում, որտեղ քաղաքացիներին մարիխուանա կվաճառվի, քանի որ երկիրը փորձում է պայքարել հանցագործությունների դեմ:
Daily Mail-ը գրում է, որ ծրագրի համաձայն՝ միայն կառավարությունն իրավունք ունի մարիխուանա վաճառել մեծահասականերին։ Այս դեպքում պետական գործիչներին հնարավորություն է ընձեռվում իմանալ, թե տվյալ անձը որքան հաճախ է թմրանյութ գնում։
Պաշտպանության նախարար Էլեուտերիո Ֆերնանդես Հուիդոբորն ասել է, որ այս եղանակով իրենք նպատակ ունեն երկրում նվազեցնել հանցագործությունների թիվը:









































