Monday, 29 06 2026
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը

Բաց նամակ Տարոն Մարգարյանին` Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում ընթացող շինարարության վերաբերյալ

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Հարգելի պարոն քաղաքապետ,
Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքները, զբոսայգիներն ու պուրակները գնալով ավելի հաճախ են զոհ դառնում կառուցապատման և բնության հանդեպ անխնա վերաբերմունքին, որն արժանանում է Երևանի բնակիչների դժգոհությանն ու բացասական արձագանքին:
Արդեն 4 օր է, ինչ Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում ընթանում են կառուցապատման աշխատանքներ: Տարածքում կա ցուցանակ շինարարության թույլտվության մասին՝ տրված Երևանի քաղաքապետարանի կողմից, սակայն այն բավարար տեղեկատվություն չի պարունակում, ուստի հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջները, խնդրում ենք օրենքով սահմանված ժամկետում մեզ տրամադրել հստակ և մանրամասն տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կցել որոշումների և նախագծերի պատճեններ .

1) Ե՞րբ և ո՞ր իրավական ակտի հիման վրա է Երևան քաղաքի Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի անվան զբոսայգու մաս հանդիսացող տարածքի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխվել, արդյոք այն համապատասխանո՞ւմ է Երևանի գլխավոր հատակագծին և հայեցակարգին:

2) Ե՞րբ են կատարվել հողհատկացումները, ի՞նչ իրավական ակտերով, որքա՞ն մակերեսով, ի՞նչ նպատակով, ի՞նչ իրավունքով և որքա՞ն ժամկետով, և ամենակարևորը’ ո՞ւմ է հատկացվել:

3) Քաղաքաշինական ի՞նչ ծրագրային փաստաթղթերի հիման վրա են ընդունվել հողհատկացումների վերաբերյալ որոշումները:

4) Կա՞ն, արդյոք, ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, քաղաքաշինական փորձաքննության եզրակացություններ և շինարարության թույլտվություններ տվյալ թանգարանի համար:

5) Արդյոք իրականացվե՞լ է հասարակության ծանուցում և քննարկում տվյալ տարածքում կենսագործունեության փոփոխություն ակնկալող քաղաքաշինական գործունեության վերաբերյալ, եթե այո, ապա’ ե՞րբ, ո՞ր լրատվամիջոցներով, ո՞ւմ մասնակցությամբ (խնդրում ենք կցել հանրային քննարկման արձանագրության պատճենը):

6) Ո՞ր իրավական ակտի հիման վրա է հաստատվել բուն թանգարանի նախագիծը (ինչ է ներկայացվելու թանգարանում, ինչ բովանդակային լուծումներ են տրվելու և ո՞վ է պատասխանատու այդ ամենը մշակելու համար):

7) Արդյո՞ք կան խնդրին առնչվող այլ մարմինների, մասնավորապես՝ ՀՀ Մշակույթի նախարարության կամ մշակութային հարցերով պատասխանատու տարածքային մարմինների եզրակացությունները թանգարանային նախագծի վերաբերյալ:

Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում ենք գրավոր տեղյակ պահել մերժման հիմքերի մասին եւ հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող ենք ուղղել հարցումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում