«Ազգային ժողովում նույն որակն է, ինչ ընտրության արդյունքներն են: Ընտրության արդյունքներով այս ծրագրին արդեն ժողովրդի մեծամասնությունը հավանություն է տվել»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով՝ եթե կառավարությունը լրջագույն ձախողում ունենար, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ն այստեղ նստած չպետք է լինեին: Սահակյանի բնորոշմամբ` ՀՀ-ում առաջին անգամ նոր մոդելավորում տեղի ունեցավ:
«Որևէ մեկը մի այնպիսի թերություն չասեց, որը ընդգրկված չէր վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթում: Դուք ծրագրին դեմ չեք, դուք դեմ եք վարչապետին ու կառավարությանը: Իսկ այն հորովելները, որ այստեղ կարդացիք, չեն ազդի ոչ միայն մեզ վրա, այլև ժողովրդի»,- ասաց Գ. Սահակյանը` նկատելով, որ ընդդիմության տված խոսքն էլ ենք անելու: Նա շեշտեց, որ կողմ են քվեարկելու կառավարության ծրագրին:












































