«Առաջին լրատվական»-ը Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինքը պատրաստվո՞ւմ է պայքարել քաղբանտարկյալների ազատության համար:
«Այո: Ես պետք է ասեմ, որ դա մեր պահանջների առաջին կետն է: Առաջին կետը, որը մենք կհնչեցնենք փետրվարի 15-ին՝ ժամը 15-ին, Մատենադարանի մոտ կայանալիք հանրահավաքի ժամանակ»,- արձագանքեց նա:
Մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ պատրաստվում է պայքարել ընդհանուր անարդարությունների և ոչ թե Գրիգոր Ամալյանի դեմ, որը եթերազրկել է ԱԼՄ-ն:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե Տիգրան Կարապետյանը չի՞ պատրաստվում հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում:
«Ինձ համար տարբերություն չկա, թե որտեղ կհանդիպեմ ժողովրդի հետ»,- ասաց նա:
Լուսանկարը՝ PanArmenianPhoto-ի