Ադբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Խադի Ռաջաբլին հայտարարել է, որ Ադրբեջանում կարող է արգելվել հղիության արհեստական ընդհատումը:
Նա հավելել է, որ հղիության արհեստական ընդհատման արգելքի հարցը կարող է տեղ գտնել «Առողջության պաշտպանության մասին» օրենքում: Ռաջաբլիի խոսքերով՝ երեխայի սեռի հիման վրա կատարվող հղիության արհեստական ընդհատումն ունենում է լուրջ հետևանքներ:
Ռաջաբլին ընդգծել է, որ հղիության արհեստական ընդհատումը վայրենություն և մարդասպանություն է, ինչպես նաև վկայում է մարդկանց սեռական դաստիարակվածության ցածր մակարդակի մասին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նույնպես ցանկանում է արգելք դնել հղիության արհեստական ընդհատման վրա, որով և հարուցել է թուրք կանանց ու բժիշկների խիստ դժգոհությունը:










































