Եմենում առնվազն 28 գրոհային և երեք զինվոր է սպանվել հակաահաբեկչական գործողությունների ժամանակ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով զինվորականների շրջանում իր աղբյուրներին։ Զինվորականների գործողությունների նպատակը Աբյան և Շավբա նահանգներում «Ալ-Քաիդա»-ի հետ համագործակցող գրոհայինների ոչնչացումն է։ Գրոհայինները վերահսկում են այդ նահանգների որոշ տարածքներ։
Տեղի իշխանությունները հայտարարում են 6 օդային գրոհի մասին։ Միջազգային կարմիր խաչը հայտարարել է, որ Աբյան նահանգում նախօրեին սպանվել է իր աշխատակիցներից մեկը։











































