Ուրուգվայի կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով կթույլատրվի մարիխուանայի վաճառքը երկրի տարածքում։ Նշվում է, որ առաջիկա օրերին այդ նախաձեռնությունը կուղարկվի երկրի խորհրդարան։ Օրենքով պետք է սահմանվի, որ Ուրուգվայի տարածքում մարիխուանայի վաճառքը պետք է իրականացնի կառավարության համապատասխան ստորաբաժանումը։ Այն կարող են գնել միայն չափահասները, որոնց տվյալները կմուտքագրվեն ընդհանուր բազայի մեջ։ Ըստ կառավարության՝ սա թույլ կտա վերահսկել վաճառքը և տեղեկություններ ունենալ գնորդների վերաբերյալ։
Ուրուգվայի պաշտպանության նախարար Էլեուտերիո Ֆերնանդես Գույդոբորը Մոնտեվիդեոյում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է, որ սրանով կառավարությունը փորձում է հակազդել թմրամիջոցների անօրինական շրջանառությանը և կրճատել ծանր թմրանյութերի վաճառքը։









































