Monday, 06 07 2026
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում

Ավազակային հարձակում կատարողը ծեծի է ենթարկել կանանց` գյուղապետին և փոստային բաժանմունքի պետին (լուսանկարներ)

News.armeniatv.com-ի փոխանցմամբ` հունիսի 20-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Մուշական գյուղում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ Մուշական գյուղ է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանության պետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական վարչության քննիչները՝ քննչական բաժնի պետ Արման Բայադյանի գլխավորությամբ։

Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ ժամը 15.00-ի սահմաններում մի երիտասարդ ներս է մտել Մուշական 1 հասցեում տեղակայված «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 0098 բաժանմունք, որտեղ այդ պահին եղել է միայն բաժանմունքի պետը՝ Մուշական 1 փողոցի 20 տան բնակիչ 45-ամյա Արփիկ Հայրապետյանը։

Ինչպես պատմել են փոստային բաժանմունքի հարևանությամբ ապրող բնակիչները,  փոստային բաժանմունքում Ա. Հայրապետյանը մենակ է եղել։ Երբ ավազակային հարձակում կատարողը մտել է ներս, հարձակվել է նրա վրա, կպչուն ժապավենով կապել բերանը և ձեռքերը, ծեծի ենթարկել նրան՝ դեմքի և գլխի մասում պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո ստիպողաբար պահանջել է գումար։ Դրանից հետո նա հափշտակել է փոստային բաժանմունքի պետի դրամապանակն ու «Նոկիա» տեսակի հեռախոսը։

Դրամապանակում եղել է 20 ԱՄՆ դոլար և 7000 դրամ։ Գ. Շամշյանի տեղեկություններով` մինչև դրամապանակը հափշտակելը, նա պահանջել է փոստում եղած գումարը, սակայն երբ նկատել է, որ փոստային բաժանմունքին են մոտենում քաղաքացիներ, դիմել է փախուստի։ Փախուստը փորձել է կասեցնել գյուղապետը՝ Սվետա Ասլանյանը, ում ևս ավազակային հարձակում կատարած անձը փախուստի ժամանակ վնասվածքներ է հասցրել:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և տեղամասային տեսուչները, օպերատիվ տվյալներ իրացնելով, Տիգրան Մեծի պողոտայից բերման են ենթարկել 28-ամյա Սահակ Կարապետյանին՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով։

Քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է, իսկ մարմնական վնասվածքներ ստացած փոստային բաժանմունքի պետին և գյուղապետին տրվել է դատաբժշկական ուղեգիր։

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում