Երգչուհի Ռիհաննան Battleship-ում պայքարում էր չար այլմոլորակայինների դեմ, իսկ այժմ պատրաստվում է ավելի բարի կյանքով հանդես գալ իր Happy Smekday! նոր անիմացիոն ֆիլմում: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Ռիհաննան և Ջիմ Փարսոնզը:
Ինչպես հաղորդում է MTV.com-ը, ֆիլմը նկարահանված է Ադամ Ռեքսի The True Meaning of Smekday գրքի հիման վրա:
Որոշ աղբյուրների համաձայն` ֆիլմի պրեմիերան կլինի 2014 թվականին, ռեժիսորն է Թիմ Ջոնսոնը:









































