Վերջին 18 տարում առաջին անգամ Նյու Յորքում նկատվել է հանցավորության աճ: Այս մասին հայտնում է New York Post-ը:
2011թ. համեմատ հանցավորության թիվն աճել է 4.2 տոկոսով:
Աճել է մասնավորապես փողոցային թալանի, սեքսուալ բնույթի հանցագործությունների ու հրազենային վնասվածքների թիվը:
Նյու Յորքի ոստիկանության աղբյուրները նշում են, որ հանցավորության աստիճանը մեծացել է պարեկային հսկողության իրականացման 8 շրջաններից յուրաքանչյուրում: Այդպիսի բան չի եղել 1994-ից ի վեր:
2012թ. տեղի է ունեցել 1586 սեքսուալ բնույթի հանցագործություն (2011թ. 1323 նմանատիպ ցուցանիշի դիմաց), 670 բռնաբարություն (656 դեպք 2011թ.), 695 դեպք հրազենային վնասվածք (2011թ. 674) ու 17916 խոշոր չափերի հասնող գողություն (2011թ. ` 16397):
Հանցավորության աճի պատճառներ են նշվում, մասնավորապես փողոցներում ձերբակալությունների թվի նվազումն ու խուզարկությունները փողոցում:
ԱՄՆ-ում հայտնի այդ պրակտիկան` «Կանգնեցրո՛ւ ու խուզարկի՛ր» (stop and frisk) բազմիցս քննադատությունների տեղիք է տվել` մեկնաբանվելով որպես գլախավորապես ազգային փոքրամասնությունների դեմ ուղղված գործողություն:
Մեկ այլ գործոն է նաև քաղաքում ոստիկանների թվի պակասը:
Բացասական դինամիկա է նկատվել միայն սպանությունների ` դրանք պակասել եմ 15.6 տոկոսով (179 մարդ` 2011թ. ու 212 մարդ` 2012-ին) ու ավտոմեքենաների հափշտակության մասով (թիվը նվազել է 11.3-ով` 3953-ից մինչև 3508):











































