Twitter-ը պատրաստվում է իր օգտատերերին նոր հնարավորություն ներկայացնել, որի միջոցով հնարավոր կլինի խուսափել սոցիալական ցանցի ոչ ցանկալի գրառումներից:
Slash Gear-ը հաղորդում է, որ եթե դուք ցանկանում եք տեսնել օգտատերերի օրիգինալ գրառումները, ապա դա այժմ առավել հեշտացված է: Twitter-ը հայտարարել է, նոր հնարավորության մասին, որի միջոցով կարելիէ տեսնել օգտատերի գրառումների timeline-ը:
Նոր հնարավորությունից օգտվելը չափազանց հեշտ է, քանի որ օգտատերը ոչ մի բան չունի անելու, հնարավորությունն արդեն իսկ գործում է ցանցում: Բայց եթե դուք ցանկանում եք տեսնել բորլոր գրառումները, ներառյալ այլ օգտատերերին ուղղված պատասխանները, կարող եք պարզապես սեղմել all կոճակը: