Google-ը իր Google Offers ծառայությունն է առաջարկում iPhone-ի տերերին: Ծառայությունում կարելի է գտնել ամեն տեսակի ապրանք, անգամ սննդամթերք: Հավելվածի շնորհիվ զբոսաշրջիկները ճանապարհորդելիս կարող են իրենց տանը զգալ: Այս մասին տեղեկացնում է Slash Gear-ը:
2011-ի նոյեմբերին Google-ը ծառայությունը գործարկել էր Android պլատֆորմով սարքերի օգտատերերի համար: Հավելվածի միջոցով հնարավոր է ըստ գտնվելու վայրի իմանալ քեզ առաջարկվող ծառայությունների մասին ու ցանկության դեպքում ստանալ դրանց մասին մանրամասն տեղեկություններ:








































