Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շուտով կվերսկսվեն փետրվարի 2-ին Մալաթիայի քաղաքապետարանի կողմից «սխալմամբ քանդված» հայկական գերեզմանատան մատուռի վերականգնման աշխատանքները: Մատուռի քանդումը հարուցել էր բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ու քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև Թուրքիայում բնակվող հայերի զայրույթը:
Մատուռի քանդվելու մասին իմանալուց հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Մալաթիայի քաղաքապետ Ահմեդ Չաքըրի հետ և կարգադրել էր վերականգնել այն: Թուրքիայի հայերը նույնպես գումար են հավաքել մատուռի վերականգնման նպատակով:









































