Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Թբիլիսիից 30 կիլոմետր դեպի հարավ ընկած Ռուսթավիում բացել է օլիմպիական չափորոշիչներին համապատասխան նոր լողավազան: Բացի այդ՝ նա դրել է տեղի ակվապարկի կառուցման հիմքը և զրուցել երեխաների հետ:
Նրանցից մեկը Սաակաշվիլիին հարցրել է. «Ես Ձեր մասին լսել եմ, որ դուք բարի եք, ինչի համար էլ հուսով եմ, որ կկատարեք մեր ցանկությունը»: Ի պատասխան՝ Սաակաշվիլին նշել է. «Ցանկություններ իրագործելն իմ մասնագիտությունն է: Ասացե՛ք, թե ինչ եք ցանկանում»:
Ապա Սաակաշվիլին երեխաներին հիշեցրել է, որ եթե նրանք դպրոցում ստանան բարձր գնահատականներ, ապա կարող են որպես նվեր ստանալ համակարգիչներ, ինչպես նաև լողալ ամենալավ լողավազանում: Նա ընդգծել է, որ Ռուսթավիի նոր լողավազանը երեխաների համար է:
Սաակաշվիլին հիշել է, որ մինչև իր նախագահ դառնալը, լողազավազան կար միայն Թբիլիսիում, մինչդեռ այսօր երկիրը լեցուն է դրանցով: Սաակաշվիլին սոցիալապես անապահով ընտանիքներին արտոնություններ է խոստացել:









































