Գիտնականները նշել են ժառանգական ունակություններ, որոնց կրումը կապված է ուղեղում էլեկտրական ազդանշանների թեթև (լավ) անցմամբ: Հետազոտությանը մասնակցել են Ավստրալիայից 472 կամավորներ, այդ թվում՝ 85 միաձվանի երկվորյակներ: Փորձաքննության ժամանակ նրանք անցել են IQ թեստեր և ենթարկվել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի:
Գիտնականներն ուշադրություն են դարձրել ուղեղի առանձին կառուցվածքների ծավալին և դրանցում նեյրոնների միջոցով նյարդային ազդակների անցման հատկանիշներին: Հետազոտողները չափել են առանձին նյարդային մանրաթելերի էլեկտրական մեկուսացումը. որքան այն մեծ է եղել, այնքան նեյրոնները արագ են փոխանցել ազդանշանները: Ստացված արդյունքները համեմատվել են կամավորների գենետիկական տվյալների հետ:
Հեղինակներին հաջողվել է գտնել 6 գեների 24 տարբերակներ, որոնց կրումը կապված է ուղեղում էլեկտրական ազդանշանների լավ անցման հետ: Այդ տարբերակներն իրենցից ներկայացնում են միանուկլեոտիդային կիսամորֆիզներ:
Ստացված արդյունքները վկայում են, որ գեները, որոնցում հայտնաբերվել են կիսամորֆիզներ, գործում են որպես ֆունկցիոնալ ցանց:
Նախկինում գիտական աշխատանքի հեղինակները հայտնաբերել էին գենետիկ հատկանիշներ, որոնք ազդում են ուղեղի կառուցվածքի և ծավալի վրա՝ կապված հիշողության և հույզերի հետ:








































